Հոկտեմբերի 22-ին, ժամը 18:00-ի սահմաններում Դեմիրճյան փողոցի Ազգային Ժողովի մուտքի դիմաց իբր խափանված մեքենայի կարգավիճակում երթեւեկելի գոտու բանուկ մասում վթարային լուսացուցները միացրած կայանել էր 01 PT 001 համարանիշով Nissan Teana մակնիշի մեքենան` խցանում առաջացնելով: Ինչպես NEWS.am –ին տեղեկացրեց տեսանյութը տրամարած ընթերցողը, «գոլդ» համարներով մեքենան երկար ժամանակ կարգը խախտելուց հետո, շարունակել է երթեւեկությունը եւ մոտ 100 մ ընթացքից հետո անջատեց վթարային լուսացույցները:

Տեղեկությունը տրամադրողը նշում է, որ 01 PT 001 համարանիշը թանկարժեքներից է, որոնց աճուրդային նախնական արժեքը մոտ 1 մլն դրամ է: