Իմ վստահված անձերի շարքում կան ամենատարբեր տեսակ ներկայացնող մարդիկ, ամենատարբեր խառնվածք ներկայացնող մարդիկ, եւ եթե ոմանց աչքին նորմալ, կիրթ, գրագետ, ինտելեկտուալ երիտասարդը սատանիստ է, ապա ինչ ասեմ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգության» անդամ, նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը` անդրադառնալով դեկտեմբերի 2-ին կայացած ընտրություններին իր վստահված անձանցից ակտիվիստ Բայանդուր Պողոսյանին, ով, լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն, սատանիստ է:

«Ինձ համար ավելի լավ է այդպիսի սատանիստներ լինեն, քան այդ սեւազգեստ քյառթուները, որոնք Հանրապետականի «զնաչոկներ» պետք է ունենան, ինձ համար բացարձակապես նախընտրությունը սատանիստն է»,- նշեց նա:

Պատգամավորի թեկնածուն ասաց, որ ինքը որեւէ մեկի հավատաքննիչը չէ եւ տեսել է, թե ինչպես, այս էլ երկրորդ ընտրություններին Բայանդուրը սեփական նախաձեռնությամբ, ցանկությամբ կռիվ մղել քյառթուների դեմ:

«Կարող է Բայանդուրը սատանաների մասնագետ է, բայց ախր շատ տխուր է էլի էդ «չյոլկեքը», սեւ սառոչկեքը, ահավոր է, սատանան տենց է լինում»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am