Հայաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը բացառում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածության առաջադրումը նախագահական ընտրություններին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀԿ 14-րդ համագումարում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր, Հանրապետության նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը:
«Իմ ֆանտազիան պարզապես չի հերիքի, որ դա պատկերացնեմ: Նրանք երկու ընկերներ են եւ գործընկերներ, անցել են արյան միջով ղարաբաղյան պատերազմում: Իրենք տարիների ընթացքում միասին ճանապարհ են aնցել եւ ռեալ հնարավորություն ունեն միասին նստեն եւ պայմանավորվեն»,- ասաց նա:











