Իսպանիայում անսովոր էրոտիկ օրացույց է հրապարակվել. իսպանական Վալենսիա նահանգի դպրոցականների մայրերը որոշել են այդ կերպ գումար հավաքել դպրոցական ավտոբուսի համար, որը տեղական իշխանությունները հանել են, ինչպես նաեւ հանրության ուշադրությունը հրավիրել իշխանությունների` այդ եղանակով տնտեսելու փորձերի վրա:

Պաշտոնյաները հանել են  դպրոցական ավտոբուսը, որը երեխաներին պետք է հասցներ 3 կմ հեռավորության վրա գտնվող դպրոց: Կանայք դժգոհել են, որ իրենց գյուղի եւ դպրոցի միջեւ լեռներ կան, եւ ճանապարհը հաղթահարելու համար իրականում պետք է անցնել  6 կմ, տեղեկացնում է  Euronews-ը:

Նշվում է, որ դպրոցական ավտոբուսի հանումը իսպանական իշխանությունների խնայողական քայլերի շարքում է: