«Շիրակ կենտրոնը» պատրաստել է Հայաստանում հաջորդ ամիս կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներին եւ ՀՀ ապագա նախագահին գյումրեցի ընտրողների կողմից ուղղված ուղերձներ պարունակող տեսանյութերի շարք, որոնք հաջորդաբար հանրայնացվում են:

«Ընտրողները` ՀՀ նախագահի թեկնածուներին» խորագիրը կրող տեսաուղերձների շարքից ներկայացվող այս տեսանյութում Գյումրիի տնակային ավանների բնակիչները իրենց հուզող խնդիրներով եւ սպասելիքներով դիմում են երկրի բարձրագույն պաշտոնի հավակնորդներին` իրենց կողմից բարձրացրած խնդիրների լուծման ակնկալիքով: