Հռոմում «Հինգ աստղի շարժում» քաղաքական ուժը բազմամարդ հանրահավաք է անցկացրել փետրվարի 22-ին:

Երիտասարդ քաղաքական ուժի հանրահավաքը, որի առաջնորդը երգիծաբան Բեպե Գրիլոն է, նվիրված էր կուսակցության «ցունամի արշավի» ավարտին եւ սկսվել է լրագրողների հետ դիմակայությամբ, որոնց երկար ժամանակ թույլ չեն տվել միջոցառման վայրին մոտենալ, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

Բեպե  Գրիլոն, դիմելով ընտրողներին, ասել է, որ եկել է «իրականությունց հեռու» քաղաքական գործիչների վերջը, որոնց իտալացիներն ամեն օր տեսնում են Հռոմում զրահապատ մեքենաներով:

«Հինգ աստղի շարժում» կուսակցությունն ի հայտ է եկել 2009 թ-ին ` անսպասելի հաղթանակ տանելով տեղական ընտրություններում:  Քաղաքական ուժը մասնակցելու է փետրվարի 24–25 –ը Իտալիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: