Վերջերին ժամանակներս Ռուսաստանի քաղաքացիություն ստացած Ժերար Դեպարդիեն Մորդովիայից Չեչնիա է հասել, որտեղ մշտական գրանցում է ձեւակերպել: Քադիրովի հետ ընթրիքի ժամանակ Դեպարդիեն լեզգինկա է պարել:

Ինչպես հաղորդել է ՆՏՎ-ն, գիշերը  Instagram-ի իր էջում Քադիրովը նկարներ է ներբեռնել, որոնցում Չեչնիայի առաջնորդն ու հայտնի դերասանը գրկախառնված նստած են` հանրապետության դրոշի ֆոնին:

Նկարներից երեւում է, որ Քադիրովը շքեղ ընդունելիություն էր նախապատրաստել: Այն սեղանը, որին նստել էին դերասանն ու Քադիրովը` հագեցած էր ուտելիքով: Նրանց կողքին նստել էին չեչենական ազգային տարազով երեխաներ:  kadyrov_95. «Մեր հարգելի հյուր Ժերար Դեպարդիեն ձեզ բոլորիդ ողջույն է հղել»:

Հիշեցնենք, որ Ժերար Դեպարդիեն Սարանսկի բնակիչ է դարձել անցյալ տարվա վերջին: Դերասանի նոր անձնագրում կնիք է դրվել, որ նա գրանցված է Դեմոկրատական փողոց, տուն համար մեկ, որտեղ էլիտար նորակառույց է տեղակայված: Դեպարդիեն խոստացել է, որ Սարանսկում  իր համար կին կգտնի եւ ռեստորան կբացի: