Ամերիկայի Թեքսաս նահանգի Հյուսթոն քաղաքի բնակիչներն առավոտյան արթնացել են շատ ուժեղ դղրդյունից: Վազելով փողոց, նրանք տեսել են, որ տներից մեկի տանիքին ավտոմեքենա է հայտնվել:

Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն, շենքի մոտ կտրուկ ոլորան կա եւ շատ վարորդներ չեն հասցնում ոլ;որանի վրա դանդաղեցնել մեքենայի ընթացքը:

Տանիքը որի վրա հայտնվել է ամենագնացը, արդեն երկրորդն է, որի վրա վայրէջք է կատարել մեքենան: Առաջինը նրա համար ցատկահարթակ է ծառայել:

Ոչ ոք չի տուժել, ոստիկանությունը ենթադրում է, որ վարորդը հարբած է եղել: