Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում արձանագրվել է Ղրիմի Սիմեիզ քաղաքի ղեկավար Կիրիլ Կոստենկոյի սպանությունը:  Այն փետրվարի 28-ին հրապարակել է «Լրոգրողական հետաքննության կենտրոն» ուկրաինական պարբերականը:

Տեսաձայնագրությունն իրականցվել է  խորհրդի շենքի առջեւ տեղադրված տեսադիտարկման խցիկների միջոցով: Դրանում երեւում է, թե ինչպես է Կոստենկոյի «Մերսեդեսի» ետեւից կանգառին մոտենում «ՎԱԶ-2101» ավտոմեքենան: Երբ պաշտոնյան դուրս է գալիս,  «Ժիգուլիից» էլ դուրս է գալիս ինքձիգով զինված անձն ու կրակ արձակում: Տեսախցիկի ժամանակացույցը ֆիքսել է առավոտյան ժամը 8.41-ը:

Հիշեցնենք, որ Սիմեիզի քաղաքապետն սպանվել էր փետրվարի 26-ին: