«Սատուրն» փոթորիկը շարժվում է դեպի Նյու Յորք, որը առաջիկա ժամերին կհասնի ԱՄՆ հյուսիս-արեւելյան ափերին` իր հետ բերելով տեղումներ, ձյան եւ անձրեւի տեսքով:
Քամու արագությունն, ըստ օդերեւութաբանների, հասնում է 65 կմ/ժամի: Թոփորիկը այդ տարածքներում կմոլեգնի մոտ մեկ օր, հաղորդում է New York Post-ը, իսկ CBS New York-ը նշում է, որ Նյու Յորքում առկա է ջրհեղեղի վտանգ:
Հաղորդվում է, որ Նյու Յորքի եւ Ֆիլադելֆիայի նահանգներում հարյուրավոր չվերթներ չեղյալ են հայտարարվել կամ հետաձգվել: Մասնավորապես, Նյու Յորքի նահանգում 254 չվերթների ուղեւորներ չեն կարողացել թռչել: Ընդհանուր առմամբ` երկրում չեղյալ է հայտարարվել 2200 թռիչքներ, գրում է Utro.ru-ն:
Ավելի վաղ «Սատուրնը» առանց էլեկտրաներգիայի էր թողել 250 հազար տներ Վիրջինիայի եւ Նյու Ջերսիի նահանգներում: Տուժել է նաեւ Քոնեքթիքութի նահանգը:
Վաշինգթոնի նահանգում ձնախառն փոթորկի պատճառով փակվել են դպրոցներն ու պետական հաստատությունները, դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը:











