Իտալացի ռեժիսոր Ռենցո Մարթինելիի «Սեպտեմբերի 11, 1683» պատմական ֆիլմը Իտալիայում էկրան կբարձրանա ապրիլի 11-ին։
Թուրքական gazeteciler.com կայքի փոխանցմամբ՝ իտալացի ռեժիսոր Ռենցո Մարթինելիի ֆիլմը ներկայացնում է օսմանյան զորքերի պարտությունը Վիեննայի պատերի տակ, որով վերջ դրվեց Եվրոպայում օսմանյան զորքերի առաջխաղացմանը։ Ֆիլմում պատվում է մի հոգեւորականի մասին, ով համոզում է զինվորներին մինչեւ վերջ մարտնչել օսմանյան զորքերի դեմ։
Իտալա-լեհական համատեղ ֆիլմի նկարահանումների պատերազմական տեսարաններն արվել են Ռումինիայում։
Ֆիլմի ռեժիսորը նշել է, թե ֆիլմը հակամուսուլմանական չէ եւ կապ չունի ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցածի հետ։ Ռեժիսորը շեշտել է, թե ֆիլմում դերեր մարմնավորելու համար հրավիրել է թուրք հայտնի դերասաններ Հալիլ Բիլգիներին, Ահմեդ Մումթազ Թայլանին, Քենան Իմիրզալօղլուին եւ այլոց, սակայն մերժում է ստացել։
Նշենք, որ նախորդ տարի թուրքերը նկարահանել էին «Ֆաթիհ 1453» ֆիլմը, որի մեջ գովերգվում էր Կոնստանդնուպոլսի գրավումը, բռնություններն ու թալանը։











