Լոնդոնոմ վախճանվել է լեգենդար Yes ռոք խմբի կիթառահար Փիթեր Բենքսը: Երաժիշտը մահացել է 66 տարեկան հասակում` սրտի կաթվածից: Նա մահացել է դեռեւս մարտի 7-ին, սակայն Բենքսի մահվան մասին հայտնի է դարձել միայն, երբ նա չի ներկայացել նախապես ծրագրված ձայնագրություններից մեկին:
Փիթեր Բենքսը Yes-ում աշխատել է 1968 -1970թթ.: Հենց այդ ժամանակ է խումբը հանդիսատեսի եւ քննադատների կողմից ճանաչում ձեռք բերել: Փիթեր Բենքսը Yes-ը փոխարինել էր սեփական Flash խմբով: Այնուհետեւ նա իրեն նվիրել է սոլո նախագծերին:
Yes-ում Բենքսին համարում են «անփոխարինելի անձ, որը խմբին դարձրել էր այն, ինչ նա կա այժմ», հայտնում է ՆՏՎ-ն:











