Իրենց մերկ ակցիաներով հայտնի FEMEN շարժման ակտիվիստուհիներն անուշադրության չեն մատնել Վատիկանում սկսված կոնկլավը: Երկու աղջիկներ եկել են Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակ եւ Սիքստինյան մատուռում կարդինալների ներս մտնելուց մի քանի րոպե անց մինչեւ գոտկատեղը մերկացել են եւ այրել կարմիր ծխով հրակայուն նյութ:
Աղջիկներին անմիջապես ձերբակալել են, ոստիկանությունը ճշտում է նրանց ինքնությունը, հաղորդում է ՆՏՎ-ն:
Ըստ FEMEN-ի մասնակցուհիների պնդման` իրենք բողոքել են մանկապղծության դեմ, որում մեղադրվում են հոգեւորականները, հայտնում է rbc-ն:
Հիշեցնենք, որ Վատիկանում մարտի 12-ին սկսվել է նոր Հռոմի պապի ընտրության կոնկլավը:











