Ավստրալիայի Մելբուռն քաղաքի բնակչուհի Վիկի Լովինգը կոկորդիլոսի պատճառով լքել է կնոջը: Ամեն առավոտ այդ թաղամասի բնակիչները կարող են տեսնել, թե ինչպես է նա զբոսանքի հանում Ջոննի մականունով իր կոկորդիլոսին, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Երկու մետր երկարություն ունեցող կենդանին հաճույքով քայլում է իր տիրուհու հետ: Կոկորդիլոսի հետ կնոջ կապն այնքան ուժեղ է գտնվել, որ նա բաժանվել է ամուսնուց, ով «խանդել էր» կնոջը կենդանու նկատմամբ եւ առաջարկել էր կոկորդիլոսին հանձնել կաշվե ապրանքներ արտադրող գործարան:
Նշենք, որ Ջոնին բնավորությամբ բարի է: Նա նույն տանը համերաշխորեն ապրում է սիամական կատվի եւ տանտիրոջ երեխաների հետ: Նրանք նույնիսկ միասին են քնում:


















