Նյու Յորքում պիտբուլը հարձակվել է փոքր երեխայի վրա: Աղջնակը մոր հետ զբոսնում էր Բրոնքսի շրջանում, երբ նրա վրա է հարձակվել գազազած շունը: Միջադեպն արձանագրել են տեսադիտման համակարգերը:
Միջադեպը, որը հազիվ ողբերգության չի հանգեցրել, տեղի է ունեցել մարտի 10-ին: Ապշահար մայրն այնքան է վախեցել, որ չի կարողացել ոչինչ ձեռնարկել երեխային օգնելու համար: Բարեբախտաբար, հարձակման զոհին կարողացել են փրկել պատահական անցորդներն ու վարորդները: Պիտբուլի տերը կարողացել է ետ քաշել նրան:
Երեխային բազմաթիվ վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, իսկ պիտբուլի տերը ստիպված կլինի բացատրություն տալ դատարանի առջեւ:











