Հնդկաստանում ահավոր վթար է տեղի ունեցել. ավտոբուսը գետի ցամաքած հունն է ընկել երկրի արեմուտքում գտնվող Նահարաշթրա նահանգի Հեդ քաղաքից ոչ հեռու: Ըստ  NDTV-ի` զոհվել է 37 մարդ, վիրավորվել` 15-ը: 

Ավտոբուսը Գոայից Մումբայ էր մեկնում: Վթարը գրանցվել է տեղի ժամանակով 02:30-ին: Ավտոբուսի շրջվելու հետեւանքով ուղեւորներից շատերը գլխի վնասվածք են ստացել: Ըստ ոստիկանության, վթարը տեղի է ունեցել վարորդի` մեքենայի ղեկավարումը կորցնելու պատճառով: Վիրավորների մեջ ռուսաստանցի կա, հայտնում է gazeta.ru-ն։