Համացանցում է հայտնվել հուզիչ մի տեսանյութ, որտեղ ի ծնե խուլ 26-ամյա կինն ականջի բարդ վիրահատությունից հետո առաջին անգամ լսում է իր 6-ամյա որդու ձայնը: Նրա ականջի մեջ կոխլեար իմպլանտ են տեղադրել:
Տեսանյութում երեւում է, որ երիտասարդ կինն իր ընտանիքի հետ նստած է բժշկի աշխատասենյակում, որտեղ փորձարկում էին տեղադրված էլեկտրոնային սարքը: 26-ամյա Էմին ուժեղ էմոցիաներ է ապրում եւ աչքերից երջանկության արցունքներ են հոսում, երբ բժիշկը սկզբում խնդրում է ինչ-որ բան ասել հորը, իսկ հետո՝ նաեւ 6-ամյա որդուն: Կինը կյանքում առաջին անգամ լսում է իր ձայնը, հաղորդում է The Daily Mail-ը:
«Բարեւ մայրիկ»,-բղավում է որդին եւ ներկաները չեն կարողանում զսպել ուրախ ծիծաղը, քանի որ Էմին գլխով նշան է անում, ցույց տալով, որ լսում է: «Ես ինձ բավական տաօրինակ եմ զգում»,- խոստովանել է կինն ու հավելել, որ երբեք նման զգացողություն չի ունեցել:











