ԿԺԴՀ-ն հերթական անգամ «ոչնչացրել է» ԱՄՆ-ին։ «Կրակե փոթորիկ կթափվի պատերազմի շտաբ-բնակարանի վրա» կոչվող տեսանյութն իրենից ներկայացնում է Վաշինգթոնում Սպիտակ Տան ու Կապիտոլիումի դեմ ուղղված զենքի ցուցադրություն։
Ինչպես հաղորդում է CNN-ը, կադրից դուրս մեկնաբանության մեջ ասվում է. «Սպիտակ Տունը մեր մեծ հեռահարության հրթիռների նշանակետի տակ է, իսկ պատերազմի մայրաքաղաքը՝ մեր ատոմային ռումբի հասանելիության գոտում»։ Ինչպես հաղորդում են փորձագետները, իրականում ԿԺԴՀ-ն նման զենք չունի եւ այն մշակելու համար շատ տարիներ կպահանջվեն։
Տեսանյութը հայտնվել է YouTube-ի կառավարամերձ Uriminzokkiri ալիքում, նշում է «Ինտերֆաքսը»։ Այդ նույն ալիքը փետրվարյան ատոմային փորձարկումներից առաջ Փհենյանում հրապարակել էր մեկ այլ քարոզչական հոլովակ՝ հյուսիսկորեացու քաղցր քնի մասին, ով երազում տեսնում էր միացյալ Կորեան, ԱՄՆ-ի քայքայումը եւ տիեզերքում թափառող՝ ԿԺԴՀ տիեզերանավը։











