Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում կայացել է «Երեւան, իմ սեր» բարեգործական համերգը (ֆոտոռեպորտաժ):
Համերգին հրավիրված էր հայաստանյան ողջ քաղաքական էլիտան, հյուրերը ժամանում էին իրենց տիկնանց հետ:
Համերգին ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրը իրենց տիկնանց հետ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ այլք: Բոլոր պաշտոնյաների ժամանելուց հետո համերգասրահ մտան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի եւ Ուելսի արքայազն Չարլզի հետ:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց համար մեծագույն պատիվ է համերգով ներկայանալ արքայազնի առաջ, համերգի համար ընտրվել է հետաքրքիր ծրագիր:
Հիշեցնենք, որ մինչ Սերժ Սարգսյանը եւ արքայազն Չառլզը մասնակցում էին համերգի, Ազատության հրապարակում բողոքի ակցիա էին անցկացնում ակտիվիստները, որոնք պահանջում էին արքայազնից հեռու մնալ Հայաստանի հանքերից: Ըստ շրջանառվող տեղեկությունների` արքայազնի այցը Հայաստան կապվում է այստեղ հանք շահագործելու ծրագրերի հետ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











