րկու մարդ է զոհվել Մեքսիկայի հարավում մոլեգնող «Բարբարա» փոթորկի հետեւանքով: Փոթորկի հետեւանքով զոհվել են 26-ամյա մեքսիկացի եւ ԱՄՆ 61-ամյա մի քաղաքացի: 14 ձկնորսներ, որոնք ծով էին դուրս եկել, անհետ կորած են համարվում, հաղորդում է NBC News-ը:
Երկրի իշխանությունները տարհանել են հարավային Չիապաս եւ Օահակա նահանգների բնակիչներին: Ընդհանուր առմամբ ծրագրվում է դուրս բերել 4,2 հազար մարդու: Որոշ շրջաններում արգելված է մեքենաների երթեւեկությունը, դպրոցներում պարապմունքները հետաձգվել են մինչեւ շաբաթվա վերջ;
ԱՄՆ փոթորկիների ազգային կենտրոնի տվյալներով, մայիսի 29-ի երեկոյան «Բարբարա» փոթորիկը հանդարտվել է` վերածվելով արեւադարձային մրրիկի: Հորդառատ անձրեւները չեն դադարի առաջիկա մի քանի օրերին:











