ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Սպիտակ Տանը «Ժառանգության ամիս» տոնի առթիվ ընդունելություն է կազմակերպել, որին ներկայացել է սպիտակ վերնաշապիկով՝ կարմիր շրթներկի հետքը վրան: Այդ փաստը միանգամից շարժել է բոլոր ներկաների հետաքրքրությունը, գրում է US Today-ը:
Որպես արդարացում Օբաման հայտարարել է, որ այդ հետքը շատ ջերմ ընդունելության արդյունք է, որին արժանացել է American Idol նախագծի աստղ Ջեսիքա Սանչեսի տատիկի կողմից: «Ես այստեղ կապ չունեմ»,-հայտարարել է Օբաման՝ խնդրելով ներկաներին վկա լինել, հակառակ դեպքում՝ ինքը չի կարող խուսափել կնոջ՝ Միշելի հետ վեճից:
Այս միջադեպն ու նախագահի մեկնաբանությունը զվարճացրել են բոլոր ներկաներին, ինչպես նաեւ համացանցից օգտվողներին, որոնք արդեն դիտել են այդ տեսանյութը:











