Ուրբաթ օրը ԱՄՆ-ի  Օկլահոմա նահանգում վրա հասած մի քանի տորնադոների հետեւանքով  զոհվել է հինգ մարդ:
Տուժածների մասին տեղեկությունը ճշտվում է: Ոստիկանությունը եւ ականատեսները պատմում են Օկլահոմա սիթիի շրջակա մայրուղիներում շրջված մեքենաների մասին: 

Տեղի News 9 հեռուստաալիքին վկայակոչելով` lenta.ru-ն հաղորդում է, որ զոհվածների թվում կան մայր եւ երեխա, որոնց հայտնաբերել էին Քենեյդիան շրջանում` մեքենայի մեջ, եւս երկու մարդ հայտնաբերվել էին Յունիոն սիթի քաղաքում` մեքենայի սրահում, մեկ զոհ էլ Ռինոյից է եղել:

Առնվազն 55 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության: Օկլահոմա սիթիի Ուիլ Ռոջերսի անվան օդանավակայանը փակվել է, այնտեղ եղանակի կարգավորմանն է սպասում շուրջ 1200 մարդ: Փակ են նաեւ մի քանի մայրուղիներ: