ԱՄՆ Թեքսասի նահանգի մոթելներից մեկում խոշոր հրդեհը մարելիս 4 հրշեջներ են զոհվել: Երեք հրշեջներ զոհվել են տեղում, եւս մեկը՝ հիվանդանոցում:
Հրդեհի մարմանը մասնակցող 6 հրշեջներ էլ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, հաղորդում է Fox News-ը:
Կրակը բռնկվել է մայիսի 31-ի կեսօրին (Երեւանի ժամանակով 21:00-ին), Southwest Inn հյուրանոցի սպորտ-բարում, որը գտնվում է ծանրաբեռնված մայրուղիներից մեկի վրա: Կրակն արագ տարածվել է շենքում: Մոթելում գտնվողների շարքում զոհերի եւ վիրավորների մասին ոչինչ չի հաղորդվում: Հրդեհի պատճառները ճշտվում են:











