Օդեսայում, մայիսի 31-ի երեկոյան տեղի ունեցած փոթորկի հետեւանքով մեկ մարդ մահացել է, եւս 2-ը՝ վիրավորվել: Տապալվել են ծառեր, վնասվել են էլեկտրաէներգիայի լարերը եւ գազի խողովակաշարերը:
Մահվան ելքով դժբախտ դեպք է տեղի ունեցել Պեդագոգիչեսկի փողոցում: Մահացել է 40-50 տարեկան մի տղամարդ: Դատելով ամեն ինչից` նա հոսանքահարվել է կտրված հոսանքալարից: Նույն տեղում հոսանքահարվել է եւս մեկ մարդ, ում անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց:
Արկադիա հանգստավայրից հոսպիտալացվել է 5 մարդ: Ծառն ընկել է 4-հոգանոց մի խմբի վրա. այս մասին հայտնում է NEWSru.com` վկայակոչելով ուկրաինական լրատվամիջոցները:
Փոթորիկը վնասել է Ֆրանսիական զբոսայգում գտնվող Վլադիմիր Վիսոցկիի հուշարձանը, որի բացումը տեղի է ունեցել անցած տարվա սեպտեմբերին: Ինչպես նշում են ականատեսները, արձանի` պատռված առագաստը խորհրդանշող հատվածը պոկվել-ընկել է գետնին: Կոնկրետ երգչի արձանը չի վնասվել:











