Եվրոպայի մի շարք խոշոր քաղաքներում ջրհեղեղների պատճառով զանգվածային տարհանումներ են սկսվել: Պրահայում հայտարարվել է վտանգավորության երրորդ աստիճան` Վլատվա գետի ջրի մակարդակի բարձրացման պատճառով: Օդերեւութաբանները զգուշացնում են, որ ջրի մակարդակը չեխական մայրաքաղաքում ծայրահեղ ցուցանիշի է հասել: Քաղաքում դադարեցվել է մետրոյի աշխատանքը: Պրահայի վարչակազմը պատրաստվում է քաղաքացիների տարհանմանը:
Տեղատարափ անձրեւները ջրհեղեղներ են առաջացրել նաեւ Գերմանիայում, Շվեյցարիայում եւ Ավստրիայում, որտեղ հունից դուրս են եկել Դունայն ու Ինը: Եվրոպայում ջրհեղեղների զոհ է դարձել 4 մարդ:











