Գերմանիայի` հորդառատ անձրեւների հետեւանքով հեղեղումներից տուժած շրջաններում իրավիաճկը սրվում է. Անցած գիշեր Ռեյնի որոշ հատվածներում դադարեցվել է ջրային հաղորդակցությունը: Բավարիայի, Բադեն-Վյուրտեմբերգի, Սաքսոնիայի եւ Թյուրինգիայի շատ քաղաքներում հայտարարվել է արտակարգ դրություն, դպրոցներում դադարեցվել են պարապմունքները, Հետեւանքների վերացման համար ներգրավել են բանակը:

Պասսաու գետում ջրի մակարդակը բարձրացել է եւս 12 սմ եւ հատել 2002թ. ջրհեղեղի մակարդակը, երբ ջուրը բարձրացել են մինչեւ 10,81 մ: Տարերքը խախտել է երկաթուղային հաղորդակցությունը:

Արտակարգ դրության ռեժիմ է նաեւ Սաքսոնիայի արեւմուտքում: Հատկապես լարված իրավիճակ է Լեյպցիգի մերձակայքում եւ Վայսե-Էլսթեր գետի վրա: Առաջիկայում շարունակվելու են տեղումները, Ցվիկկաուում մշակվում է 18 հազար մարդու տարհանելու հնարավորությանը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հազարավոր մարդիկ տարհանվել են Թյուրինգիայում: Գյոսնից փոքր քաղաքի բոլոր բնակիչները լքել են բնակավայրը: Կանցլեր Անգելա Մերկելը հունիսի 4-ին կայցելի հեղեղներից տուժած շրջաններ: