Ամերիկյան «Ռուբեն Լասկեր» նավի մեկնարկի տեսագրությունը ցանցում բուռն ժողովրդականություն է հավաքում, ամենից շատ օգտատերերին տպավորել էր տաշեղների ալիքը, որ բարձրացել է նավը ջուրն իջեցնելիս: Հանդիսականներից մեկը կորցրել է գիտակցությունը, մյուսի ոտքն է կոտրվել:

ԱՄՆ օվկինաոսյաին եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության գիտական նավի մեկնարկը տեղի է ունեցել դեռ 2012թ. հունիսի 16-ին, բայց միջադեպերի մասին գերատեսչությունը չի հայտնել, միայն Ջեյսոն Բունդաֆին է հաջողվել այդ օրը նկարել հանդիսականների վրա թափվող տաշեղների «անձրեւը»:

Միջադեպն ակտիվորեն քննարկվում է Reddit ցանցում: Այդ միջադեպից հետո, իբր ղեկավարությունն արգելել է հանդիսականներին այդքան մոտ կանգնել ծով իջեցվող նավերին:

Նավի ճակատագրի մասին անհանգստանալ չարժե, այն արագ ուղղվել եւ չի խորտակվել: