Վիենայից մի քանի կմ արեւմուտք գտնվող Կորնոյբուրգ քաղաքում Դանուբի ջրերի մակարդակը 10 սմ-ով գերազանցել է  2002թ. ռեկորդային ջրհեղեղի ցուցանիշը:  Տեղի ժամանակով կեսօրին ջրի մակարդակը հասել է 7,97 մետրի: 2002թ.  Դանուբի ջրի մակարդակը հասել էր  7,89 մետրի:

Վիենայում նախկինի պես ջրի տակ են մնում գետային երեք նավահանգիստներից երկուսը, հաղորդում է vesti.ru-ն: Ըստ տեղի լրատվամիջոցների՝ այստեղ ջուրը 40 եւ 130 սմ-ով բարձր է նավահանգստի կայանատեղի մակարդակից:

Ջրհեղեղն աստիճանաբար շարժվում է դեպի Ավստրիայի արեւելք՝ Սլովակիայի սահմանի մոտ: Գիշերվա ընթացքում ջուրը 10 սմ-ով բարձրացել էր Ավստրայի դաշնային Ներքին Ավստրիա տարածքում, որը Վիենային սահմանակից է արեւմուտքից: 

ՆՏՎ-ն հայտնում է, որ Գերմանիայում փորձում են կանգնեցնել ջրհեղեղը, որն արդեն աղետների պատճառ է դարձել Բավարիայում եւ այժմ հասնում է Սաքսոնիա: Դրեզդենում արդեն սկսել են տարհանել բնակիչներին: Ջրհեղեղից արդեն երկու շաբաթ տառապող Բավարիան եւ Սաքսոնիան նոր ալիքի են սպասում: Գերմանական հողերի վրա այդ ալիքները գալիս են Չեխիայի հյուսիսային մասից: 

Գնացքները տեղ են հասնում տեւական ուշացումներով:  Իսկ շուտով, ամենայն հավանականությամբ, Գերմանիայի եւ Չեխիայի միջեւ կապը կաթվածահար կլինի:

Բժիշկներն անհանգստացած են: Տեղ հասցվող ջրի ցիստեռնները եւ այն բաժանող զինվորները լուծում են խնդրի միայն մի մասը: