Ֆիլադելֆիայի կենտրոնում, այսօր՝ հունիսի 5-ի առավոտյան, փլուզվել է 4-հարկանի շենքը, հաղորդում է ABC News-ը:

Հեռուստաընկերության փոխանցմամբ՝ փլատակների տակ մի քանի մարդ է մնացել: Հինգ մարդ արդեն տեղափոխվել է հիվանդանոց, փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները: Ականատեսները նշում են, որ նախքան շենքի փլուզումը ուժեղ ձայն են լսել, հաղորդում է Associated Press-ը:

Շենքը գտնվում է քաղաքի կենտրոնի արեւմտյան կողմում՝ գործարար թաղամասերի եւ կայարանի միջեւ: