Լոնդոնի հյուսիսում այրվել է տեղի սոմալիական համայնքի կողմից որպես մզկիթ օգտագործվող շենքը: Ոստիկանությունը կասկածում է, որ այն դիտմամբ հրկիզել են: Ենթադրյալ դրդապատճառը բրիտանացի զնիվորի սպանության վրեժն է: 

Հրշեջները շուրջ երկու ժամ պայքարել են կրակի դեմ, սակայն չեն կարողացել փրկել շենքը: Ոչ ոք չի տուժել, սակայն ոստիկանությունը քննություն է անցկացնում: Այրված մահմեդական կենտրոնի պատերից մեկին  հայտնաբերվել է Անգլիայի պաշտպանության աջ ծայրահեղական լիգայի անունից արված փորագրություն: Քննությանը միացել են նաեւ  ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքի մասնագետները: 

Անգլիայի պաշտպանության լիգայի ղեկավարությունում հերքում են կատարվածի հետ որեւէ կապ ունենալը: Այնուամենայնիվ,  Սոմալիից եկածների տեղի համայնքի ներկայացուցիչները կարծում են, որ դա հարձակում է եղել: 

Իսլամական կենտրոնը գտնվում է ազգային տարբեր խմբերի ներկայացուցիչներ ունեցող թաղամասում, սակայն մինչ այժմ այդտեղ կրոնական հողի վրա ոչ մի լուրջ բախում տեղի չի ունեցել, նշում է vesti.ru-ն: