Ամերիկացի ձկնորսները կարթով հսկայական շնաձուկ են որսացել: Հնարավոր է, որ այն երբեւէ ջրից բռնված ծովային ամենախոշոր նաձուկը լինի:
Հրեշ-շնաձկանը, ինչպես այն անվանել են տեղի լրագրողները, որսացել են քալիֆորնիական Հանթինգթոն լողափի տարածքից: Նրա երկարությունը ավելի քան 3,3 մ է, քաշը՝ 590 կգ: Այժմ ձկնորսները սպասում են քաշի մասին ստուգողական տվյալների՝ ռեկորդը գրանցելու համար:
Ձկնորս Ջեյսոն Ջոնսոնը հայտնել է, որ գիշատչին ջրից հանելու համար ավելի քան երկու ժամ է պահանջվել: «Սա, վստահաբար, սպանության մեքենա էր: Մեկ սխալ շարժում, եւ ես կարող էի հայտնվել օվկիանոսի հատակում», - տպավորություններն է պատմել ձկնորսը:
ՆՏՎ-ն հայտնում է, որ շնաձուկ-մակոն ամենավտանգավոր տեսակներից է: Այն բնակվում է արեւադարձային ջրերում եւ արդյունաբերական ձկնորսության օբյեկտ է:











