Երիտասարդ բրիտանացին YouTube-ի աստղ եւ կարելի է անգամ ասել ասել, որ արդեն ազգային մակարդակով նշանավոր անձնավորություն է դարձել: Նա նվաճել է վերամբարձ կռունկի բարձունքը: Մառախլապատ Ալբիոնի ոչ այնքան հանրաճանաչ վայրերից մեկը բլոգերներին դուր է եկել:

«Երբ նրան հարցրել են, թե ինչու է նա գնացել այնտեղ` վտանգելով իր կյանքը, նա պատասխանել է. «Ես գնացել եմ ոչ թե դեպի մահ, այլ դեպի կյանք»», - այսպիսին է տեսագրությանը կից ոգեշնչող գրությունը: Վերամբարձ կռունկի բարձրույունը մոտ 250 ոտնաչափ (80 մետրից մի փոքր պակաս) է եղել:

Դա տեղի է ունեցել Սաութհեմփթոնի նավահանգստում: 22-ամյա Ջեյմս Քինգթոնը, զինվելով տեսախցիկ ունեցող սաղավարտով, իր հետ տանելով նաեւ ընկերոջը` որպես երկրորդ օպերատոր, բարձրացել է նավահանգստում գտնվող վերամբարձ կռունկը: Քինգսթոնը քայլել է կռունկի ձողերի վրայով, նստել դրանց վրա, իսկ հետո կախվել է դեպի ներքեւ: Որոշ ժամանակ երկու ձեռքերով բռնվելուց հետո նա մի քանի վայրկյանով մի ձեռքը բաց է թողել: Այս մասին գրում է Daily Mail-ը: Բրիտանացու այս արարքին լրացուցիչ տեսարժանություն է հաղորդել այն, որ դա տեղի է ունեցել արեւածագին` արեւի շողերի ներքո:

NEWSru.com-ն գրում է, որ Daily Mail-ը նյութն անվանել է «Ռուսական բարձունքներ հաղթահարելու խենթությունը հասել է Բրիտանիա»` նկատի ունենաով, որ նման բաներով հիմնականում հետաքրքրվում են ռուսները: