ԱՄՆ Ռոդ-Այլենդ նահանգի բնակչուհի Մելիսա Լոուրենսը հարձակվել է լրագրողների վրա, ապա բաց թողել իր մարտական շներին: Նա հարձակվել է տեղական հեռուստաալիքի նկարահանող խմբի վրա, երբ լրագրողներն առաջարկել են հարցազրույց անել:

Թղթակից Էբբի Նիեզգոդան իր օպերատոր գործընկերոջ հետ դիմել է տիկնոջը մի քանի հարցերով: Լոուրենսի 16-ամյա դուստրը` Նիասիան նախօրեին հարձակման էր ենթարկվել խուլիգանների կողմից: Դեռահասների խումբը ներխուժել էր մանկապարտեզի տարածք, որտեղ գտնվել է Լոուրենս ընտանիքը եւ բռնություններ գործադրել:

Նախ կինը հայհոյանքներ է հնչեցրել, բարձրացրել քարն ու այն նետել օպերատորի կողմը, ապա ձեռքն առել բեյսբոլի մականը: Լրագրողներն արդեն պատրաստվում էին հեռանալ, երբ նա բաց է թողել երկու տարիքով պիտբուլներին: Շները մի քանի անգամ կծել են իրենց զոհին: Ոստիկանությունը ձերբակալել է Մելիսա Լոուրենսին: