Իսրայելի Թել Ավիվում հունիսի 7-ին գեյ-շքերթ է կայացել, որին մասնակցել է հարյուր հազար մարդ: Միջոցառման մասնակիցների թվում են եղել նաեւ Ֆրանսիայի առաջին գեյ-ամուսինները, ԱՄՆ-ի դեսպանը եւ իսրայելցի նախարարները: 

«Հպարտության շքերթը» աշխարհի ամենահանդուրժողական քաղաքներից մեկում կրկնակի հոբելյանական է` այն տեղի է ունեցել 15-րդ անգամ եւ նշանավորում է Իսրայելում ԼԳՏՊ հրապարակային ակցիաների անցկացումն սկսելու 20-ամյակը, գրում են տեղի լրատվամիջոցները: 

Համարձակ հագուստներով, գունավոր դրոշներով, չամաչելով իրենց զգացմունքներից` լեսբուհիները,  գոյերը, բի եւ տրանսսեքսուալները հավաքվել էին Թել Ավիվի կենտրոնում: Քաղաքային ափը պարահրապարակի էր վերածվել, իսկ Թել Ավիվի հրապարակներից մեկում ցույց է անցկացվել:

ԱՄՆ-ի դեսպան Դան Շապիրոն փոխանցել է նախագահ Բարաք Օբամայի, պետքարտուղար Ջոն Քերրիի եւ ամերիկյան ժողովրդի  ողջույնը, իսկ արդարադատության նախարար Ցիպի Լիվնին սեր է խոստովանել ներկաներին եւ երդվել պայքարել նրանց նկատմամբ ճնշումների դեմ: