Բրազիլիայի բնակիչները իշխանությունների՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին որոշմանը բողոքի զանգվածային ցույցերով են պատասխանել։
Սան Պաուլուում, տարբեր տվյալներով, երկուսից մինչեւ վեց հազար մարդ է փողոց դուրս եկել։ Նրանք ավտոբուսային կանգառասրահներ են ավերել, կոտրել մետրոյի կայարանների ապակիները, աղբ են այրել, փակել երթեւեկությունը։ Իրավապահները ամբոխը ցրելու համար արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ են կիրառել։ Մոտ 50 մարդ տուժել է, եւս 15-ը՝ ձերբակալվել։
Ռիո դը Ժանեյրոյում ցույցի երկու մասնակից է տուժել։ «Ռոսիյսկայա գազետան» գրում է, որ բողոքի առիթը ուղեվարձի 7% թանկացումն է։











