Ստոկհոլմում կայացել է Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ XVI-ի կրտսեր դստեր` Մադլենի եւ ամերիկացի ֆինանսիստ Քրիստոֆեր Օ` Նիլի պսկադրության արարողությունը:

Այն կայացել է Շվեդիայի մայրաքաղաքի արքայական պալատում: Մասնակցել են մոտ 500 հյուրեր, եվրոպական թագավորական ընտանիքների անդամներ, Շվեդիայի կառավարության եւ խորհրդարանի անդամներ, դիվանագետներ:

Հարսնացուի սպիտակ, ժանեկազարդ զգեստը պատրաստել է իտալացի մոդելավորող Վալենտինո Գարավանին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մադլենը գահաժառանգ արքայադուստր չէ: Այդ իսկ պատճառով էլ պսակադրությանը չեն մասնակցել եվրոպական միապետները: