Google-ն անիմացիոն Doodle է թողարկել ամերիկացի մանկագիր եւ նկարիչ Մորիս Սենդակի 85-ամյակի պատվին:
Մորիս Սենդակը համաշխարհային  ճանաչում էր ստացել «Այնտեղ, ուր ապրում են հրեշները» պատկերազարդ գրքի շնորհիվ: Սենդակի պատկերազարդումներով գրքերը թագմանվել են աշխարհի տարբեր լեզուներով:

Մորիս Սենդակը ծնվել է 1913թ.՝ Լեհաստանից եւ Ռուսաստանի գաղթած հրեաների ընտանիքում: Նկարիչ-պատկերազարդող որոշել է դառնալ 12 տարեկանում` դիտելով «Երեւեակայություն» մուլտֆիլմը: Սենդակը հեքիաթների առաջին ժողովածուն թողարկել է  1951թ., իսկ 1963թ.  լույս է տեսել նրա ամենահայտնի գիրքը`«Այնտեղ, ուր ապրում են հրեշները»: Այն վերահրատարակվել է տասյնակ երկրներում: 

Սենդակի նկարզարդումները բազմաթիվ մուլտֆիլմերի եւ մուլտսերիալների հիմք են դարձել: Իսկ 2009թ.  տեղի է ունեցել Սենդակի «Այնտեղ, ուր ապրում են հրեշները» հեքիաթ հիմքով ֆիլմի պրեմիերան: