Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է բնական միջավայրում տեսախցիով նկարահանել «ծովային օձին»: Գիտնականները նկարահանել են ձկանը 463 մետր խորության վրա:
2008 թվականից Լուիզիանայի համալսարանի գիտնականներն աշխատում են Մեքսիկական ծոցում Serpent նախագծի շրջանակներում` ծովային օձին հայտնաբերելու նպատակով: Նրանք օգտագործում են BP, Shell, Chevron ընկերության սարքավորումները: Որպես ներկայումս գոյություն ունեցող ամենաերկար փշոտ ձուկ այն հայտնվել է Գիննեսի ռեկորդների գրքում (նրա երկարությունը կարող է հասնել մինչեւ 17 մետրի): Երբ նրանք վերջապես տեսել են ձկանը, չեն հավատացել սեփական աչքերին, քանի որ կարծել են, որ դա նավթի խողովակ է: «Բայց երբ մենք մեծացրեցինք պատկերը հասկացանք, որ դա ձուկ է», - պրոֆեսոր Մարկ Բենֆիլդի խոսքերն է մեջբերում BBC-ն: Կենսաբանների գնահատմամբ` իրենց նկարահանած ձկան երկարությունը 5-10մ է:
Առաջ այս ձկանը տեսել են միայն երբ լողացել է ջրի մակերեսի վրա, կամ էլ ըկած է եղել ափերին` սատկած վիճակում: Այն բնակվում է 200 մետրից մինչեւ 1կմ խորության վրա, ինչն էլ դժվարացնում է նրան հայտաբերելը:
Առաջին անգամ այս ձուկը հայտնաբերվել է 1772թ նորվեգացի կենսաբան Պետեր Ասկանիուսի կողմից: Այս մասին տեղեկացնում է NEWSru.com-ն: Իր այդքան երկարությամբ հանդերձ ձուկը շատ նեղ է եւ օձ է հիշեցնում: Ձկան մեջքի հատվածում գտնվող լողակից ձեւավորված «թագից» էլ առաջացել է կենդանու յուրահատուկ անվանումը:











