Բրիտանական Britain’s Got Talent շոուն ավարտվել է սկանդալով. բեմ է վազել մի աղջիկ, ով սկսել է ձվեր նետել ժյուրիում նստած պրոդյուսեր Սայմոն Քոուելլի վրա, հաղորդում է Mirror-ը:
Ո ոք չի հասկացել, թե ինչ է կատարվում: Արդյունքում American Idol, Pop Idol եւ The X-Factor UK շոուների պրոդյուսերի վրա ձվեր նետելու կադրերը արագորեն տարածվել են ցանցում:
Անհրաժեշտ է արժանին մատուցել տուժած Քոուելլին. Նա պատվով դուրս եկավ տհաճ իրավիճակից: Նա իր Twitter-ում գրել է. «Երեկ ես ասում էի, որ ձվեր չեմ սիրում: Այսօր հասկացա, որ իսկապես չեմ սիրում»: Նա որեւէ քայլ չի արել ձվեր նետողի նկատմամբ:
Խուլիգանին անվանում են Նաթալի Հոլտ, նա ջութակ էր նվագել Richard and Adam դուետի ելույթի ժամանակ, որը անսպասելիորեն ավարտվել էր: Բրիտանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում նա հայտարարել է, թե այդկերպ իր բողոքն է հայտնել Սայմոն Քոուելլի գործունեության դեմ:Ավելի ուշ նա ներողություն է խնդրել:
Նախկինում Հոլթը նվագակցել էր Ջորջ Մայքլին, նվագել Բուկինգհեմյան պալատում:











