Շրի Լանկայում մուսոններն ու ուժեղ փոթորիկները վերջին երեք օրերին 40 մարդու կյանք են խլել, եւս 35 մարդ վիրավորվել է: Տասնյակ մարդիկ մինչ օրս համարվում են անհետ կորած: Չինաստանում նույնպես կան զոհեր, որտեղ հորդառատ անձրեւներ ջրհեղեղի են վերածվել:

Անհետ կորածների մեծ մասը ձկնորսներ են: Նրանց նավակները ծովն է քշել քամին, որը նաեւ վնասել է ավելի քան 2 հազար շինություններ:

Ջրհեղեղի ու փոթորիկի պատճառով Չինաստանի Հեբեյ նահանգում երեք մարդ է զոհվել, Շանսիի եւ Գուանսի-Չժուանի նահանգներում զոհվել է մեկական մարդ: