«Մի փորձեք դա կրկնել տանը» շարքից նոր հոլովակը սկսել է  ժողովրդականություն   վայելել համացանցում: Երեք ավստրալացիներ որոշել են պարզել, թե ինչ կլինի, եթե դանակը խրեն տոստերի մեջ: Արդյունքում սարքը պայթել է: Ընկերները թեթեւ վնասվածքներ եւ համաշխարհային ճանաչում են ստացել:

Երկու երիտասարդները երրորդին համոզել են գնալ այդ քայլին` վստահեցնելով, որ ոչինչ չի լինի, եւ տեսանկարահանել են: Արդյունքում սարքը պայթել է` մանր կտորների բաժանվելով եւ վնասելով «գիտափորձի» հեղինակներին, հաղորդում է  «Վեստին»:

«Այսպիսով, մենք ապացուցեցինք, որ դանակը չի կարելի մտցնել տոստերի մեջ», գոհունակությամբ հայտարարել  է երիտասարդներից Դենի Ֆիլիպն իր «Facebook»-ում: