Հնդկաստանի Մումբայ քաղաքում մասնակիորեն ավերվել է հինգհարկանի բնակելի շենքը, զոհվել է մեկ մարդ, տուժել` հինգը: Փլուզումը տեղի է ունեցել հորդառատ անձրեւից հետո, հայտնում է IBN հեռուստաալիքը: Պատահարի վայրում փրկարարական գործողություններ են տարվում: Ըստ նախնական տվյալների` շենքում գտնվածների մեծամասնությունը երեխաներ են եւ տարեց մարդիկ:
«Վեդոմոստին» հայտնում է, որ կիրակի օրվանից Մումբայում տեղատարափ անձրեւներ են, որոնց պատճառով առաջացել են խցանումներ, չվերթների հետաձգումներ եւ գնացքների երթեւեկության խափանումներ: Սպասվում է, որ անձրեւները տեղալու են եւս 48 ժամ:











