Հնդկաստանի Մումբայ քաղաքում բնակելի շենքի փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է հինգի, մի քանի մարդ դեռ փլատակների տակ են։ Հիշեցնենք, հինգհարկանի շենքը փլուզվել էր հունիսի 10-ի երեկոյան, հաղորդվել էր մեկ մարդու մահվան մասին։
NDTV-ն հայտնում է, որ յոթ մարդ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։ Փրկարարական գործողությունները շարունակվում են։
Փլուզման հստակ պատճառներն անհայտ են։ Կոնստրուկցիան կարող էին թուլացնել նկուղային հարկում տարվող շինարարական աշխատանքները։ Վթարին կարող էին նպաստել նաեւ տեղատարափ անձրեւները, որոնք տեղում են հունիսի 9-ից եւ, ըստ կանխատեսման, կշարունակվեն եւս 48 ժամ։
«ՌԻԱ Նովոստին» տեղեկացմամբ՝ նախորդ շաբաթ քաղաքի իշխանությունները հայտարարել էին, որ մոտ հազար շինություններ փլուզման վտանգի տակ են։











