Կանադուհի Բեթի Կոնվերն իր 90-ամյակը նշել է քայլելով Տորոնտոյում գտնվող 365մ բարձրություն ունեցող CN Tower-ի ծայրով: Կինը հայտարարել է, որ իր 91-ամյակին պատրաստվում է զբաղվել սքայդայվինգով:

Ինչպես հայտնում է CBC News-ը, Կոնվերի երեխաները դեմ են եղել, որ իրենց մայրը նման վտանգավոր բան անի, սակայն թոռներն աջակցել են նրան: Նրա ընտանիքի 3 սերունդները դիտել են, թե նա ինչպես է զբոսնում երկնաքերի վրայով: Կինը նշել է, որ այս զբոսանքը մտնում է իր այն արաքների ցանկի մեջ, որոնք նա պետք է անի, քանի դեռ չի մահացել:

Հիշեցնենք, որ ոչ շատ վաղուց Այդահոյի բնակչուհի Դորոթի Կաստերը իր 102-ամյակն է նշել` կամրջից պարաշյուտով ցատկելով: