Հին BMW M3 մակնիշի մեքենայի վարորդը նկարել է դրա վերջին րոպեները, շրջադարձին կորցնելով մեքենայի կառավարումը՝ թռել է անդունդից: Տեսախցիկը անվնաս է մնացել, կենդանի է մնացել նաեւ վարորդը, ով հետո YouTube-ում երկու տեսանյութ էր տեղադրել՝ մեքենայի անկումն ու «մեքենայի հիշատակի արարողությունը»:

Վարորդի անունն ու դեպքի վայրը հայտնի չեն, սակայն Autoblog-ը կարծում է, թե դա ժամանակավոր է, ոստիկանությունը կպարզի տեսագրության վայրն ու ժամանակը: Ենթադրաբար, դեպքը տեղի է ունեցել Արիզոնայում: Տեսագրությունից երեւում է, որ վարորդը մի ամբողջ շարք կանոններ է խախտել, նախքան անդունդից ընկնելը, հայտնում է NEWSru.com-ը: