«Քլիվլենդյան մոլագար» Արիել Կաստրոն, ով առեւանգել եւ 10 տարիների ընթացքում իր տանն է պահել երիտասարդ աղջիկների, իրեն մեղավոր չի ճանաչում: Կաստրոյին 329 մեղադրանք ներկայացվել, այդ թվում` բռնաբարություն, սեռական շահագործում, հղիության բռնի դադարեցում: Դատախազները մտադիր են Կաստրոյի համար մահապատժի հասնել:

Կաստրոյի դատապաշտպանը հուսով է, որ նա կկարողանա խուսափել պատժի ծայրահեղ ձեւից` մահապատժից, փոխանցում է Euronews-ը:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս ձերբակալված 52-ամյա Արիել Կաստրոն մոտ 10 տարի իր տանն է պահել առեւանգված Միշել Նայթին, Ամանդա Բերրիին եւ Ջինա Դեհեսուսին: Հետաքննության տվյալների համաձայն, աղջիկների մոտ պատանդ լինելու տարիների արձանագրվել է 5 հղիություն, որոնցից 3-ը ոչ բարեհաջող ավարտ են ունեցել: