Սան-Ֆրանցիսկոյի մետրոյի կայարանի սրահում ակրոբատ Էյներ Պերեսը մերկ ցատկոտում էր եւ հետապնդում կանանց:

Կրկեսային արտիստի «ելույթը», որը տեղի է ունեցել դեռեւս մայիսի 10-ին, մետրոյի աշխատակիցներից մեկը նկարահանել է: 24-ամյա Պերեսը նույն օրը ձերբակալվել է, իսկ որոշ ժամանակ անց ուղարկվել հիվանդանոց, քանի որ լուրջ կասկածներ են առաջ եկել՝ կապված նրա հոգեկան վիճակի հետ, հաղորդում է CBS San Francisco-ն:

Ու հիմա, ըստ Cfist-ի, ոստիկանությունը չգիտի, որտեղ է թաքնվում «սիրառատ» ակրոբատ-էքսբիցիոնիստը:

Ինչպես գրում է NEWSru.com-ը, Էյներ Պերեսը մետրոյի 16th Street Mission կայարանում շուրջ 7 րոպե ահաբեկել է ուղեւորներին: Այդ ընթացքում նա հասցրել է հիստերիկայի հասցնել կանանցից մեկին, կռվել, վազել պտուտակադռնակներով, մի քանի ակրոբատիկ հնարք ցուցադրել: Նա նաեւ թավալվել է գետնին եւ ոտքով հարված ստացել ուղեւներներից մեկից: