Մայամիի մոտակայքում բացօթյա Shuckers Waterfront Grill սպորտ-բարը ծովն է ընկել: Առնվազն հարյուր մարդ ջրում է հայտնվել, 24-ը վնասվածքներ է ստացել:

Miami Herald-ի տեղեկությունների համաձայն, 15 մարդ հիվանդանոց է տեղափոխվել, ընդ որում` երկուսի վիճակը ծանր է:

Էներգամատակարարումն անմիջապես դադարեցվել է եւ մարդիկ ջրի ու բեկորների խոչընդոտները հաղթահարել են մթության մեջ, գրում է Lenta.Ru-ն:

Հաղորդվում է, որ բարի այցելուները եկել էին նայելու ՆԲԱ-ի 4-րդ եզրափակչի փլեյ-օֆֆի խաղը: