Չինաստանի բնակիչը ցած է ընկել 5-րդ հարկից եւ միայն թեթեւ վնասվածքներ ստացել: Բախտավոր տղամարդը նույնիսկ կարողացել է ինքնուրույն ոտքի կանգնել: Մոտակայքում գտնվող անվտանգության տեսախցիկները ֆիքսել են նրա վայր ընկնելու պահը: Չինացին ընկել է ասֆալտի վրա:
Տեղի բնակիչներն անմիջապես փողոց են վազել՝ պարզելու, թե ինչ է պատահել: Նրանք ապշել են՝ տեսնելով, որ ասֆալտին ընկած տղամարդը շարժվել է:
Երիտասարդը ոտքի է կանգնել, որից հետո երկու անցորդներ նրան օգնելով տարել են մոտակա շինությունը, հաղորդում է Life News-ը: Բժիշկների խոսքով՝ նա հիմա իրեն լավ է զգում եւ փորձում է մանրամասնորեն հիշել դեպքը:











