Համացանցում է հայտնվել «Tampax» տամպոնների գովազդը` ռուսերենով, որն ավելի քան 200 հազար դիտում է արձանագրել: Անգլախոս օգտատերերը նշում են, որ կանացի հիգիենայի պարագաների նման գռեհիկ գովազդ երբեւէ չեն տեսել:Ըստ սյուժեի` գեղեցիկ աղջիկը պատրաստվում է լողալ օվկիանոսում:

Մի քանի րոպե անց, երբ նա ընկղմվում է ջրի մեջ, վրա է հասնում շնաձուկն ու գրեթե երկու կես անում նրան:  Արյունը տարբեր կողմեր է ցայտում, անդամահատված վերջույթները` եւս: Դրանից հետո ձայնը ազդարարում է. «Тampax, հիմա արդեն առանց արտահոսքի»:«Huffington Post»-ի լրագրողները որոշել են քվերակություն կազմակերպել ընթերցողների շրջանում: Նրանց մեծ մասը սակայն գովազդն ավելի շատ զվարճալի, քան սարսափելի է  համարել: Իրականում, ինչպես հաղորդում է «Վեստին», այդ գովազդը Ռուսաստանում չի նկարահանվել: Ցանցում է հայտնվել «Movie 43» ամերիկյան կոմեդիայից մի հատված, բայց անհասկանալի է, թե ինչու հատկապես ռուսերեն կրկնօրինակով: